Համացանցում մեծ թափով ինդուլգենցիաների վաճառք է սկսվել
Ռունետում՝ ռուսալեզու համացանցային կայքերից մեկում, մեծ թափով ինդուլգենցիաների վաճառք է սկսվել՝ «մոտալուտ աշխարհի վերջի» պատրվակով:
Այցելուներին առաջարկվում է «չտխրել», «չընկճվել» և գումարի դիմաց մեղքերի թողություն ստանալ նախքան «մոտալուրտ աշխարհի վերջը». հաղորդում է ytro.ru -ն:
«Կանխատեսումներից ելնելով, մեր աշխարհը մոտենում է իր ավարտին: Սակայն մենք չենք տրտմի: Մեղքերի թողություն ձեզ համար կկազմակերպի իտալական Ումբրիա շրջանի Ասիզի քաղաքի Մոնտե-Սուբազիո լեռան ստորոտին գտնվող կաթոլիկ եկեղեցին», – նման գրառում են տեղադրել ակցիայի կազմակերպիչները:
Նշենք, որ ինդուլգենցիաների վաճառքը 16-րդ դարում լայնորեն կիրառվում էր Կաթոլիկ եկեղեցում, ինչը Եվրոպայում կրոնական բախումների առիթ հանդիսացավ, որի արդյունքում ստեղծվեց Բողոքական եկեղեցին:
Սակայն պետք է նաև նշել, որ այսօր քրիստոնեական եկեղեցիներում նման պրակտիկա չկա, առավել ևս, որ որևէ եկեղեցի մայաների օրացույցին լուրջ չի վերաբերվում: Այսքանից կարելի է ենթադրել, որ գործ ունենք հերթական համացանցային խաբեության հետ:
Աղբյուր՝ tert.am-ի հղումով crossnews.am