Հռոմի Պապը 65 լեզուներով, այդ թվում հայերենով, շնորհավորել է Սուրբ Ծնունդը

Հռոմի Պապը 65 լեզուներով, այդ թվում հայերենով, շնորհավորել է Սուրբ Ծնունդը

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը կաթոլիկ աշխարհին շնորհավորել է Քրիստոսի Սուրբ Ծննդյան առթիվ։  Տեղի ժամանակով ուղիղ կեսօրին Պապը հայտնվել է Սուրբ Պողոս տաճարի պատշգամբին՝ զարդարված պապական զինանշանի պատկերով։ Հռոմի քահանայապետը դիմել է հավատացյալներին ավանդական օրհնությամբ՝ Urbi et orbi  (քաղաքներին եւ աշխարհին), որն ընթերցվում է տարվա մեջ երկու անգամ՝ Սուրբ Ծննդին եւ Զատիկին։

85-ամյա Իոսեֆ Ռատցինգերն արդեն 8-րդ անգամ է ղեկավարում Սուրբ Ծննդյան արարողությունը, եւ նրա խոսքին ունկնդրել են Վենետիկի գլխավոր հրապարակում, Սուրբ Ծննդյան եղեւնու շուրջ հավաքված 10-յակ հազարավոր ուխտավորներ, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում միլիոնավոր հանդիսատեսներ, հաղորդում է «Վեստի.ռու»-ն։

Այսօրվա քարոզի մեջ կրկին կոչ է հնչել Սուրբ երկրի բնակիչներին՝ իսրայելցիներին եւ պաղեստինցիներին գալ համակեցության եւ խաղաղության։ Պապը հույս է հայտնել, որ Սիրիայում կդադարի մարդկային շատ կյանքեր խլած բռնությունը, Եգիպտոսում եւ «Նորածին Հիսուսի մանկությունով լուսավորված» Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի այլ մասերում խաղաղություն կհաստատվի։

Պապը կոչ է արել ՉԺՀ նոր ղեկավարներին միջոցներ ձեռնարկել կրոնական ազատության հանդեպ հարգանք ստեղծելու ուղղությամբ՝ «ի շահ այդ մեծ երկրի ամբողջ հասարակության»: Հատուկ ողջույնի խոսքեր են հնչեցվել լատինամերիկյան աշխարհամասի բնակիչներին։ Ամփոփելով քարոզը՝ Պապը մեղքերի թողություն է տվել իրեն ունկնդրողներին եւ Սուրբ Ծննդյան շնորհավորանքի խոսք ասել 65 լեզուներով, այդ թվում եւ հայերենով. «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»:

Աղբյուր՝ news.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ