Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
60 տարի առաջ` 1948-ի այս օրը` դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես մարդու իրավունքների միջազգային օր:
Հռչակագիրը թարգմանվեց ավելի քան 360 լեզուներով. աշխարհում որևէ այլ փասթաթուղթ չի թարգմանվել այսքան շատ լեզուներով:
Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու և անհատի հիմնական իրավունքները:
Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:
Քննարկման ընթացքում և դրանից հետո սահմանված ժամկետում բոլոր կողմերը ներկայացրել են օրենքի նախագծի շուրջ իրենց դիտողություններն ու առաջարկությունները:
Այս և օրենքի նախագծի վերաբերյալ Օմբուդսմենի այլ առաջարկություններին և դիտողությունների մանրամասներին կարելի է ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի կայքէջում՝ http://pashtpan.am/library/view_news/article/830 :
Աղբյուր` aysor.am,pashtpan.am
Կարծիքներ (1)
Marina
Dec 11, 2012 | 01:30
http://youtu.be/NjuouG5kra0