Մայր Թերեզայի մտքերից
Ամսաթիվ: Dec 18, 2012
Մարդիկ անխոհեմ են, անտրամաբանական և եսակենտրոն,
սիրիր նրանց ամեն դեպքում:
Երբ բարիք ես գործում, մարդիկ քեզ կմեղադրեն անձնասիրության հետին նպատակների մեջ,
սիրիր նրանց ամեն դեպքում:
Եթե հաջողակ ես և կեղծ ընկերներ ու թշնամիներ ես վաստակում,
հաջողիր ամեն դեպքում:
Բարիքը, որ անում ես, վաղը կմոռացվի,
բարիք գործիր ամեն դեպքում:
Ազնվությունն ու անկեղծությունը քեզ խոցելի են դարձնում,
ազնիվ ու անկեղծ եղիր ամեն դեպքում:
Տարիներ շարունակ քո կառուցածը մեկ գիշերում կարող է կործանվել,
կառուցիր ամեն դեպքում:
Տուր աշխարհին քո ունեցած ամենալավը, և կփշրեն քո ատամները…
Տուր աշխարհին քո ունեցած ամենալավը….ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ