Մի՛ վախեցեք սիրել

Մի՛ վախեցեք սիրել

Երբևէ մի՛ վախեցեք սիրել: Բաց արե՛ք ձեր սիրտը և փորձե՛ք նրանում սեր արթնացնել: Դրա համար շատ բան պետք չէ. պարզապես հարկավոր է դադարել նկատել բոլորի, այդ թվում նաև՝ ձեր միայն թերություններն ու սխալները: Փնտրե՛ք և փորձե՛ք մարդկանց մեջ գտնել հիասքանչը, բարին: Սա և՛ մեզ, և՛ մեր շրջապատում գտնվող մարդկանց է ոգեշնչում՝ բացահայտելով նրանց բնավորության լավագույն գծերը: Իրականում սիրել կարողացող մարդիկ երբեք որևէ պայման չեն դնում: Նրանք ազատ են բոլոր մարդկանց սեր արտահայտելու մեջ, նույնիսկ ունակ են սիրելու իրենց թշնամիներին…

Սերը արվեստ է, և այն «մարզումներ» է պահանջում ինչպես յուրաքանչյուր այլ հմտություն ձեռք բերելը: Լավ բժիշկները, երաժիշտները, նկարիչները, մարզիկները ժամեր շարունակ մարզվում են, տարբեր վարժություններ կատարում, որպեսզի կատարելագործեն իրենց ունակություններն ու հնարավորությունները: Նույնկերպ է նաև սերը: Եթե դադարենք սիրել որևէ մեկին փոխհարաբերություններում հանդիպած առաջին իսկ դժվարության դեպքում, մենք չենք վարպետանա մեր սիրելու կարողության մեջ: Եթե սիրելու համար ուժ ու եռանդ չգործադրենք, ապա կմնանք միայնակ ու դժբախտ ողջ կյանքի ընթացքում:

Մայր Թերեզա

                                                                                        Աղբյուր՝ crossnews.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ