Մել Գիբսոնի խոստովանությունը

Մել Գիբսոնի խոստովանությունը
Մել Գիբսոնը ավստրալիական «Հերալդ Սան» թերթին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ վերջին տարիներին գտնվել է ինքնասպանության եզրին, և աղոթքի ուժն է պահել նրան այդ անդնդային իրավիճակից:

«Լինում են պահեր, երբ կյանքիդ ճանապարհին հասնում ես մի այնպիսի վերջակետի ու այնպիսի  խոր հիասթափությամբ ես համակվում, որ քիչ է մնում պատուհանից դուրս նետվես: Ու այս իրավիճակից դուրս գալը երբեմն շատ դժվար է թվում: Յուրաքանչյուր մարդ իր կյանքի մի որոշ հատվածում այսպիսի պահերի է բախվում , որ այլևս չի ուզում ապրել, իսկ մեռնելը սարսափելի է թվում: Սա սարսափելի մի զգացողություն է…Սակայն ինձ հետ նման բան պատահեց: Եվ հենց այդ ժամանակ էր, որ ծնկի եկա ու սկսեցի աղոթել: Եվ հանկարծ, միանգամայն անսպասելիորեն, մի գերբնական հույսով և ուրախությամբ համակվեցի: Կարծում եմ` դա Աստծո գթասրտության ձայնն է, որ չի լքում մեղավորին»:

Թեև  մեծանուն կինոդերասանը դաստիարակվել էր խիստ կաթոլիկ սկզբունքներով, սակայն հաջողակ արտիստի փառքն ու փողերը ստիպել էին նրան մոռանալ իր երբեմնի սկզբունքներն ու ծնողների պատվերները: Հռչակից նա գլուխը կորցրել էր, աղմկոտ, փայլուն կյանքը անմնացորդ կլանել էր նրան` կտրելով կրոնական արմատներից: Բայց…

«Ես հասկացա, որ հրեշ եմ,- ասում է Գիբսոնը,- որ ինձ անհրաժեշտ է վերանայել ամբողջ կյանքս և նորովի վերագտնել կենսական արժեքներս: Իսկ ջերմեռանդ աղոթքը վերադարձրեց Աստծո գթասրտությունը: Փրկչի վերքերը բուժեցին իմ հոգու վերքերը»…

Բարձրյալի ամենակարող բազուկը երբեք չի ուշանում յուրաքանչյուր իրեն կանչողի համար, Նրա ամենատես աչքերը հետևում են մեզ ամենուր… Հետևում են` փրկելու և նոր կյանք շնորհելու…

Աղբյուր՝ crossnews.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ