«Նոր սերունդ» միջազգային շարժման համաժողովը Ռիգայում

«Նոր սերունդ» միջազգային շարժման համաժողովը Ռիգայում

Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը նոյեմբերի 12-ին մեկնեց Ռիգա, մասնակցելու «Նոր սերունդ» միջազգային շարժման ամենամյա համաժողովին:

Համաժողովը սկսվելու է նոյեմբերի 16-ին: Մինչև եռօրյա համաժողովի սկիզբը տեղի են ունեցել տարբեր տարածաշրջաններից ժամանած հովիվների և հոգևոր ծառայողների հանդիպումներ, հավաքներ: Երկարամյա ծառայողների հետ միասին Ռիգա են ժամանալ բազմաթիվ երիտասարդ ծառայողներ: Հանդիպումների նպատակը մտերմության, սիրո և միաբանության հաստատումն է:

Ամեն հանդիպման ժամանակ քննարկվում են հարցեր քրիստոնեական թեմաներով: Հանդիպումներից մեկի ժամանակ աշխույժ զրույց ծավալվեց սիրո մասին: Բոլորը միաբան էին այն հարցում, որ առանց աստվածային Սիրո չի կարող լինել հավատ: Զրույցը հետաքրքիր էր, գործնական և արդիական:

Համաժողովն ու հանդիպումները շարունակվում են:

«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն

Աղբյուր՝ ledyaev.blogspot.com


Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)
Image
Գոռ ➞ Պատասխանել

Nov 16, 2012 | 17:09

Անհամբերությամբ սպասում ենք մեր հովվի վերադարձին


օգտակար հղումներ