Հովիվ Յուսեֆ Նադարխանին՝ լոնդոնյան համաժողովի հատուկ հյուր
«Սա մի հրաշալի հնարավորություն է ինձ համար՝ պատմելու իմ կյանքում Տիրոջ կատարած մեծամեծ գործերի մասին, և հայտնելու երախտագիտությունս՝ չափազանց դժվար այս տարիներին ընտանիքիս կողքից չհեռանալու և աղոթքներում ինձ զորավիգ լինելու համար»,- ասել է իրանցի հովիվը և հավելել.
«Ես խնդրում եմ Տիրոջը, որ օրհնի ձեզ: Շնորհակալ եմ ձեր մեծահոգության և եղբայրական աջակցության համար՝ որպես Քրիստոսի մարմնի մի փոքր անդամի: Այսօրվա իմ այստեղ գտնվելն Աստծո կամքն է և ձեր բարեխոսական աղոթքների արդյունքը»:
Հիշեցնենք, որ Յուսեֆ Նադարխանին 2010թ-ին մահվան էր դատապարտվել քրիստոնեություն դավանելու մեղադրանքով, սակայն ազատ արձակվեց ս. թ. սեպտեմբերի 8-ին:
Համագումարի կազմակերպիչ Մերվին Թոմասը նշել է. «Մեծ ուրախություն էր մեզ համար հյուրընկալել հովիվ Նադարխանիին և լսել նրա հավատքի վկայությունը, տեսնել անսասան սերն Աստծո, ընտանիքի և իր ազգի հանդեպ: Նրա հանդարտ առնականությունը, ազնվությունն ու «ամբարշտության իսպառ բացակայությունը» չէր կարող չոգեշնչել ունկնդիրներին»:
Աղբյուր՝ crossnews.am