Նախօրեին
Ռիգայում ավարտվեցին «Նոր սերունդ» միջազգային շարժման ամենամյա համաժողովին նախօրդող հանդիպումները: Դրանց կհաջորդի համաժողովը, որն իր հանդիսավորությամբ էապես կտարբերվի հովվական մտերմիկ հավաքներից:
Երեք օրվա ընթացքում տեղի ունեցավ երեք սեմինար սիրով գործող հավատի, եղբայրների և աշակերտների, ցորենի և որոմի մասին: Եղան ակտիվ բանավեճեր և քննարկումներ:
Երրորդ օրը քննարկվեցին նաև ընթացիկ համաժողովի և 2014 թվականին շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումները:
Ուշադրութան կենտրոնում էին նաև վերջրես ստեղծված կառույցների՝ Հոգաբարձուների խորհրդի և Վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքները: Հիշեցնենք, որ Վերստուգիչ հանձնաժողովի ակտիվ անդամ է Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը: Այս կառույցներիհաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ տարվա մարտ ամսին:
Առաջին երեք օրերն անցան անասելի թեթև, օծված և արդյունավետ:
«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն
Աղբյուր՝ ledyaev.blogspot.com