«Նոր Սերունդ» եկեղեցին 10 տարեկան է

«Նոր Սերունդ» եկեղեցին 10 տարեկան է

Օրեր առաջ «Նոր Սերունդ» եկեղեցին տոնեց իր 10-ամյակը:

Տոնական համաժողովին մասնակցելու նպատակով Երևան էր ժամանել «Նոր Սերունդ» միջազգային շարժման հովիվ Օլգա Լեդյաևան՝ Ռիգայից: Տոնական երեկույթին ներկա էին ավետարանական եկեղեցիների հովիվներ, ծառայողներ ՝ Երևանից և Հայաստանի մի շարք քաղաքներից:

Եկեղեցին ջանք ու եռանդ չէր խնայել համերգը բարձր ճաշակով կազմակերպելու համար: Այն սկսվեց Ալեքսեյ Լեդյաևի հեղինակային երգերից կազմված պոպուրիի կենդանի կատարումներով, որոնք անջնջելի տպավորություն թողեցին ներկաների վրա: Այնուհետև հաջորդեցին բազմաոճ ու բազմաբնույթ ելույթները: Հայկական մոտիվներին փոխարինում էին հրեական, ռուսական, եվրոպական երգերը, ժողովրդական, դասական, ջազային կատարումները: Մանուկներն ու պատանիները հանդես եկան զվարճալի պարային համարներով:

Ներկաներին հաճելիորեն զարմացրեց հեղինակային երգերի առատությունը հենց իրենց՝ հեղինակների կատարմամբ:

Համերգից հետո հովիվ Տիգրան Թադևոսյանը փրկության կոչով դիմեց բոլոր հրավիրվածներին: Տասնյակ հյուրեր ընդունեցին Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ, ինչն էլ, հովվի խոսքով, միջոցառման մեծագույն արդյունքն էր:

Շնորհավո՜ր ծնունդդ, «Նոր Սերունդ»:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ