Օբաման երդման արարողությունը կկատարի Մարտին Լյութեր Քինգի Աստվածաշնչի վրա

Օբաման երդման արարողությունը կկատարի Մարտին Լյութեր Քինգի Աստվածաշնչի վրա
Արդեն երկրորդ անգամ որպես ԱՄՆ-ի նախագահ պաշտոնավարելու Բարաք Օբամայի պաշտոնական հանդիսավոր արարողությունը կկայանա հունվարի 21-ին: Այս իրադարձության ընթացքում ամերիկացի նախագահը բոլոր ներկաների առջև երդում կկատարի Աստվածաշնչի վրա. հաղորդում է cnlnews.tv-ն:

Նախագահը որոշում է կայացրել այն իրականացնել Մարտին Լյութեր Քինգի Աստվածաշնչի վրա: Քինգի հենց այս՝ «King James Bible» գիրքն է ուղեկցել բողոքական քահանային և քաղաքացիական իրավունքների համար պայքարողին ազատության և ամերիկյան սևամորթների հավասարության համար պայքարի ընթացքում: Սակայն վերոնշյալ գրքի տակ դրվելու է մեկ այլ Աստվածաշունչ, որի վրա Աբրահամ Լինկոլնը հավատարմության երդում է տվել դեռևս 1861թ-ին:

Տվյալների համաձայն՝ իր առաջին երդմնակալության ընթացքում Օբաման արդեն այն իրականացրել էր Ա. Լինկոլնի Աստվածաշնչի վրա: Այս ընտրությունն իրապես մեծ խորհուրդ ունի առաջին սևամորթ նախագահի համար՝ նախագահական խոստում կատարելով այն Աստվածաշնչի վրա, որի վրա տարիներ առաջ նույնը կատարել է Ամերիկայում ստրկությունը վերացրած նախագահը:

                                                                                     Աղբյուր՝ crossnews.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ