«Սուրբ Ծնունդը Քրիստոսի ծննդյան տոնն է». Բ. Օբամա

«Սուրբ Ծնունդը Քրիստոսի ծննդյան տոնն է». Բ. Օբամա

Ամերիկացիներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոսել է Սուրբ Ծննդյան մասին` նշելով, որ Քրիստոսի ծնունդն այս տոնի հիմնական պատճառն է:

«Ես և ընտանիքս միլիոնավոր ամերիկացիների հետ այս ժամանակահատվածում տոնում ենք Քրիստոսի Ծնունդը: Կարծում եմ՝ այս օրերն առիթ են խորհելու Հիսուսի կյանքի մասին և նմանվելու Նրան». հայտնել է Օբաման:
«Ամեն տարի մենք խոստանում ենք սիրել մերձավորին, նվիրաբերել մեր անձերը, պաշտպանել մեկս մյուսին, պահպանել մեր երկիրը: Այս սկզբունքները միավորում են մեզ բոլորիս»:

Շնորհավորական ուղերձը հղել են երկրի նախագահը և առաջին տիկին Միշել Օբաման՝ մաղթելով բոլորին ուրախ Սուրբ Ծնունդ:

Հավելենք միայն, որ նախագահական զույգը հիշատակել է նաև «Սենդի» փոթորկի և Նյութաունի դպրոցի ողբերգության զոհերին և ևս մեկ անգամ իր ցավակցությունը հայտնել նրանց ընտանիքներին և մտերիմներին:

Աղբյուր՝ crossnews.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ