obonato

obonato

Աֆրիկյան ցեղերից մեկի երեխաներին մարդաբանն առաջարկում է խաղ խաղալ: 
Նա ծառի մոտ դնում է մրգերով լի մի զամբյուղ և դիմելով երեխաներին՝ ասում է. 
«Նա, ով առաջինը վազելով կհասնի ծառին, կարժանանա բոլոր քաղցր պտուղներին» :
Երբ նա նշան է անում, որ վազեն, երեխաները ձեռքերով միանում են իրար և բոլորը միասին վազում են դեպի զամբյուղը, ապա նստում են ու միասին վայելում համեղ մրգերը:
Ապշած մարդաբանը հարցնում է, թե ինչու են նրանք վազում միասին, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կարող էր ըմբոշխնել այդ բոլոր մրգերը առանձին:
Նրանք պատասխանում են՝ «obonato», հնարավո՞ր է արդյոք, որ մեկը լինի երջանիկ, երբ մյուսները տխուր են: 
«obonato» նրանց լեզվով նշանակում է «ես գոյություն ունեմ, քանի որ մենք գոյություն ունենք»:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ