Պապա». մարդկային առաջին բառը երկրի վրա
Լեզվաբանության և մարդաբանության հետազոտությունների Փարիզի ասոցիացիայի
մասնագետներն առաջ են քաշել մի հիպոթեզ ամենաառաջին բառի մասին: Դա «պապա»
բառն է. այն հնչել է դեռև այն ժամանակ, երբ ժամանակակից ոչ մի լեզու
գոյություն չուներ:
Գիտնականները հայտնաբերել են, որ «պապա» բառը գոյություն ունի 1000 լեզուներից 700-ում: Ընդ որում հիմնականում այն ունի «հայր» նշանակությունը: Վերջիններս նկատել են նաև, որ «պապա» և «մամա» բառերը միանման են հնչում գրեթե 6000 ժամանակակից լեզուներում, այսինքն` նրանք յուրօրինակ «առաջնորդներ» են բոլոր «ազգական բառերի» շրջանում:
Այս ամենը թույլ է տվել ֆրանսիացիներին առաջ քաշել մի հիպոթեզ, ըստ որի` այդ բառերի մի յուրահատուկ նախալեզվից են ծագել:
Աղբյուր՝ crossnews.am