Աղոթք և երկրպագություն

Աղոթք և երկրպագություն

 Ինչպես Եկեղեցու երիտասարդներից շատերն արդեն հասցրել են նկատել, վերջին շրջանի երիտասարդական հանդիպումներից ոչ մեկը մյուսին նամն չէ: Այս երկուշաբթի օրը տեղի ունեցած ծառայությունը ևս բացառաություն չէր: Նախ Եկեղեցու փառաբանության խմբի առաջնորդությամբ մի քանի կրակոտ փառաբանության երգեր կատարվեցին, ապա  երիտասարդ ծառայող Անուշ Գալոյանը, հիմնվելով Եփեսացիներին ուղղված Պողոս առաքյալի նամակի վեցերորդ գլխի վրա, կարևորեց Աստծո սպառազինությունը մեր կյանքում : Նա հատկապես մատնանշեց հավատքի վահանը, որը ինչպես հռոմեացի զինվորներն ամենօր մշակում և խնամում էին ջրով ու յուղով , այնպես էլ մենք՝ պետք է զարգացնենք, աճեցնենք, որպեսզի կարողանանք դիմակայել չարի բոլոր կրակոտ նետերին: Այնուհետև երիտասարդները նախ միաբանվեցին արծարծված թեմայի շուրջ աղոթքի մեջ, ապա նաև նախապես բարձրացված խնդիրների շուրջ: Աղոթքը ժամանակ առ ժամանակ փոխարինվում էր երկրպագությամբ: Հանդիպման ավարտին երիտասարնեսրից շատերը վկայեցին Աստծո յուրահատուկ ներկայության մասին:
947181_650985078263290_352408554_n.jpg1016858_650984921596639_1260701515_n.jpg1011919_650985201596611_1519027731_n.jpg
՛՛youNG ministry՛՛ երիտասարդական ծառայություն


Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)

օգտակար հղումներ