Փրկություն և հաստատություն
«Նոր Սերունդ» եկեղեցում սկսվել է սեմինարների շարք «Փրկություն» և «Հաստատություն» թեմաներով:
«Յոթ քայլ դեպի փրկություն» շարքը նվիրված է ավետարանչության մեթոդներին և արդյունավետությանը:
«Յոթ քայլ դեպի հաստատություն» շարքով ուսումնասիրվում են խնամակալության եղանակները` մեր մտերիմների և հարազատների հավատն ամրապնդելու նպատակով:
Սեմինարներն օգտակար են բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են մտերիմներին, հարազատներին ու բարեկամներին ավետել Բարի լուրը, առաջնորդել դեպի փրկություն:
Սեմինարները տեղի կունենան յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 18:00-ին` եկեղեցու դահլիճում: Մասնակցել կարող են բոլորը: Սեմինարները վարում է հովիվ Տիգրան Թադևոսյանը: Տեսական ուսուցմանը կհաջորդեն գործնական պարապմունքներ:
«Նոր Սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն