Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է
Գիտելիքը ժամանակակից մարդ կոչվելու չափանիշն է: Գիտելիքն է զենքը խավարի դեմ պայքարելու: Գիտելիքով պիտի հաղթենք:
«Նոր Սերունդ» եկեղեցին բարձր է գնահատում կրթության և գիտության դերը նոր մարդու ձևավորման գործում: Գիտելիքն ու հավատը անխախտ դաշինք են կազմում: Գիտելիքով հարստանում է հավատը, հավատով ամրապնդվում է գիտելիքը:
Շնորհավորում ենք բոլոր մանուկներին, ովքեր այս տարի առաջին անգամ ոտք են դնելու դպրոցի շեմն ու սկսելու են քայլել ուսումնառության լուսավոր շավիղներով:
Շնորհավորում ենք բոլոր երիտասարդներին և աղջիկներին, ովքեր որդեգրել են գիտելիքները հարստացնելու վճռականությունը, իրենց կայուն գիտելիքների շնորհիվ դարձել են ուսանող ու այս տարի առաջին անգամ նստելու են ուսանողական նստարանին:
Շնորհավորում ենք բոլոր-բոլորին, աշակերտ թե ուսանող, ովքեր շարունակում են սովորել դպրոցներում ու համալսարաններում, ում համար կրկին սկսվում է նոր ուսումնական տարին՝ որը ևս մի քայլ կլինի Նոր Սերունդ կոչվելու մեծ երջանկության մեջ հաստատվելու ճանապարհին:
Թող Աստված օրհնի ձեր միտքն ու կամքը, որպեսզի ձեր ձեռք բերած գիտելիքները դառնան հզոր զենք քրիստոնեական արժեքների հաստատման պայքարում:
«Նոր Սերունդ» եկեղեցի