«Շնորհակալություն» բառն ամրապնդում է ամուսնությունը. գիտնականներ

«Շնորհակալություն» բառն ամրապնդում է ամուսնությունը. գիտնականներ
հարաբերություններ կառուցելու համար անհրաժեշտ է շնորհակալ սիրտ ունենալ: Ինչպես նշում է  Raut.ru կայքը՝ դրա համար պետք է հաճախ ասել «շնորհակալություն»:

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ զգացմունքների վրա մեծ ազդեցություն է թողնում քաղաքավարությունը:

Հետազոտողները խնդրել են 50 զույգի լրացնել հարցաթերթիկներ: Դրա հետ մեկտեղ փորձի մասնակիցներն իրենց մոտ պահել են օրագրեր, որոնցում արտահայտել են իրենց զգացմունքները՝ թե որքան գնահատված են զուգընկերոջ կողմից ու նաև իրենք ինչպես են գնահատում զուգընկերոջը:

Այն օրերին, երբ տվյալ անհատն իրեն ավելի գնահատված է զգացել, հաջորդ օրն ինքն է փորձել արժանանալ կողակցի գնահատանքին:

Ինն ամիս տևած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ այն զույգերը, որոնք ավելի շատ երախտապարտ են եղել միմյանց, դարձել են ավելի նվիրված, իսկ նրանց հարաբերությունները դարձել են ավելի ամուր:

                                                                                     Աղբյուր՝ crossnews.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ