Տոնածառի առաջացման պատմությունը

Տոնածառի առաջացման պատմությունը

Տոնածառի ծնունդը կապված է գերմանական Ռեֆորմացիայի առաջնորդ Մարտին Լյութերի անվան հետ: Համաձայն ավանդույթի` նա Սուրբ Ծննդյան նախօրեին տուն գնալիս հոգնած նստում է ճամփեզրի եղևնու տակ և հիանում նրա գեղեցկությամբ: Եղևնու ճյուղերի արանքից կայծկլտում էին գիշերային աստղերը: Այդ գեղեցկությամբ տպավորված` Մարտին Լյութերն իր տանը զարդարում է առաջին եղևնին:

Տոնածառի գլխի աստղը խորհրդանշում է Բեթհեղեմյան աստղը, որ առաջնորդել է մոգերին դեպի Քրիստոսի ծննդյան վայրը: Իսկ տոնածառի խաղալիքներին նախկինում փոխարինել են զանազան մրգերը, որ Գերմանիայի բնակիչները կախել են տանը դրած տոնածառից: Առաջին ապակե խաղալիքներն ի հայտ են եկել XVI դարում, Սաքսոնիայում: Իսկ առաջին մեծաքանակ արտադրությունը եղել է ավելի ուշ` XIX դարում,  դարձյալ Սաքսոնիայում:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ