Ուգանդայի նախագահը հրապարակավ ապաշխարել է իր ազգի մեղքերի համար
Ուգանդայի նախագահ Յոուերի Մուսևինին հրապարակավ ապաշխարել է իր ազգի մեղքերի համար:
Իր աղոթքը Մուսևինին սկսել է գոհության խոսքերով ու հայտարարել, որ ազգը պատրաստ է հետ կանգնել սարսափելի անցյալից:
«Մեր Հայր Աստված, որ երկնքում ես, այսօր մենք՝ ուգանդացիներս, կանգնած ենք Քո առաջ ու գոհանում ենք Քեզնից Ուգանդայի համար: Հայր, մենք շնորհակալություն ենք հայտնում Քեզ Քո ողորմածության համար: Ես կանգնած եմ այստեղ, որպեսզի ծածկեմ այն դուռը, որը տանում է մեր երկրի սարսափելի անցյալ և նոր էջ բացեմ մեր երկրի պատմության մեջ:
Ես կանգնած եմ այստեղ, որպեսզի ապաշխարեմ իմ և իմ նախնիների գործած մեղքերի համար: Մենք բոլորս Քո ներումն ենք հայցում, Տեր: Մենք խոստովանում ենք այն բոլոր մեղքերը, որոնք ահավոր կերպով խարխլեցին մեր ազգի միաբանությունը:
Հայր Աստված, մենք խոստովանում ենք, որ եղել ենք կռապաշտ ու օկուլտիստ: Մենք ապաշխարում ենք, որ այդքան անմեղ արյուն ենք թափել, Քո ներումն ենք հայցում քաղաքական եսամոլության, խարդախության ու դավաճանությունների համար: Տեր, ներիր մեզ հպարտության, պառակտումների, անտարբերության ու անպատասխանատվության համար, ներիր կոռուպցիայի ու կաշառակերության համար, որոնք քայքայում էին մեր ազգային պաշարները, ներիր անբարոյականության, հարբեցողության ու անարգանքի համար: Ներիր մեզ, որ չենք ներել մեր մերձավորներին, դառնությամբ, ատելությամբ ու վրեժի ցանկությամբ ենք լցված եղել:
Այս և շատ ուրիշ մեղքեր բնութագրում են Ուգանդայի կառավարման տարիները: Երկնային հայր, ներիր մեզ ու օգնիր նոր էջ բացել մեր երկրի պատմության մեջ: Տո՛ւր մեզ սիրտ, որ սիրում է Քեզ: Ազատիր մեզ թվարկված մեղքերից: Թող որ հայտնապես հասկանանք, որ Քո որդիներն ենք՝ մեկ Հոր որդիները: Քեզ ենք հանձնում մեր երկիրը, Դու եղիր մեր Աստվածն ու առաջնորդը: Մենք ցանկանում ենք, որ Ուգանդան լինի Աստծուց վախեցող ու արդարության վրա կառուցվող երկիր: Քանի որ գրված է. «Օրհնյալ է այն ազգը, որի Աստվածը Տերն է ու այն ժողովուրդը, որին ընտրեց որպես Իր ժառանգություն» (Սաղ.33:12): Թող Ուգանդան ուխտ կապի Քո հետ, Տեր, որ Քո ճանապարհներով քայլի ու Քո օրհնությունները ստանա հավիտյանս հավիտենից:
Խնդրում եմ այս ամենը հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու: Ամեն»: