Ամերիկացիների գրեթե կեսը փոխել է հավատը

Ամերիկացիների գրեթե կեսը փոխել է հավատը

ԱՄՆ-ի բնակիչների նման անկայուն վերաբերմունքը կրոնին մասնագետները բացատրում են ամերիկացիներին բնորոշ անկայունությամբ, կրոնական փոքրաամասնությունների ավելացմամբ և միջկրոնական ամուսնությունների ավելացմամն: Մասնավորապես, սիրահարվելով մուսուլմանուհու` տղամարդը հաճախ կանգնում է դժվար ընտրության առաջ. ընդունել իսլամը, թե մոռանալ սիրած կնոջը:
Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ ներկայումս ամերիկացիների հավատը դարձել է ավելի անհատականացված. ջնջվում են կրոնների միջև սահմանները: ԱՄՆ-ի բնակչության քարորդ մասը իրենց համարում են “հոգևոր, բայց ոչ կրոնական”:
Վերջին տարինեի ընթացքում բողոքականների թիվը ԱՄՆ-ում կրճատվել է մինչև բնակչության 51 տոոկոսի: Կաթոլիկների թիվը մնացել է 24 տոկոսի մակարդակին, սակայն հենազոտողները նշում են, որ սա չի վկայում ամերիկացիների` կաթոլիկական կրոնի նկատմամբ հավատարմության մասին: Պարզապես տեղի կաթոլիկների պակասը լրացվում է Լատինական Ամերիկայից ներգաղթյալների հաշվին: 68 տոկոս կաթոլիկներ, 80 տոկոս բողոքականներ և 76 տոկոս հուդայականներ հայտարարել են, որ հավակնում են իրենց կրոնին մանկուց:
Հարցումը անցկացվել է 35 հազար չափահաս բնակիչների շրջանում:

                                                                                                  Աղբյուր՝ tert.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ