Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
          Սիրելիներ, մենք կանգնած ենք 2012 թվականը ճանապարհելու և 2013 թվականը դիմավորելու շեմին: Երկրորդ Օրինաց գրքի 28:5 խոսքում գրված է.  «Oրհնյալ կլինես դու մտնելիս, և օրհնյալ կլինես ելնելիս…»

          Մենք դուրս ենք գալիս  2012 թվականից և  մտնում ենք  մի նոր ժամանկաշրջան` 2013  թվական, որը  Տիրոջ խոստման համաձայն  կարող է օրհնված լինել բոլորիս համար:                                                                                                                                                                                   
          Աղոթում եմ, որ «Նոր սերունդ» եկեղեցու յուրաքանչյուր անդամ, Քրիստոսի բոլոր եկեղեցիները, մեր քաղաքաը, մեր  երկիրը 2013 թվականին մտնեն Տիրոջ խոստման մեջ Քրիստոսին ճանաչելու շնորհիվ: Եկեք համաձայնենք, որ պատմության այս պատասխանատու ժամանակահատվածում մեր ազգի համար նախատեսված օրհնության դռների բանալին կարելի է ստանալ միմիայն Քրիստոսից : «Ես իմ աչքերը բարձրացնում եմ դեպի բարձրերը, որտեղից է և իմ փրկությունը…» Սաղմ 121:1                                                                                                     
          Շնորհավոր Սուրբ  ծնունդ և Ամանոր        
Օրհնություններով՝ Տիգրան Թադևոսյան
greetings.jpg

Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)

օգտակար հղումներ