Հարյուրավոր եկեղեցիներ կմիավորվեն մաքուր ջրի պակասի դեմ պայքարում
«Water Missions International» քրիստոնեական բարեգործական ճարտարագիտական կազմակերպությունը մեկնարկում է իր երկրորդ ամենամյա նախագիծը՝ «Ջրային կիրակի»-ն, որի նպատակն է հարյուրավոր ամերիկյան եկեղեցիների միաբանումը` օգնելու համաշխարհային այս ծրագրին չքավոր հասարակությունների համար ջրի պաշարներ հավաքել:
Նախորդ տարվա քարոզարշավի ընթացքում հանգանակվել էր ավելի քան 100.000 ԱՄՆ դոլար. իր մասնակցությունն էր ցուցաբերել 35 եկեղեցի՝ միավորվելով, ջանասիրաբար միջոցներ հայթայթելով և համագործակցելով այս կարևոր առաքելության շրջանակներում:
Կազմակերպությունը կոչ է անում եկեղեցիներին՝ 2013թ-ի մարտ ամսին առաձնացնել մի կիրակի, որպեսզի հնարավոր լինի համատեղ ջանքերով իրագործել ջուրը մաքրելու համակարգի մշակումը:
Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ այսօր աշխարհում 884 մլն մարդ չունի մաքուր ջուր խմելու հնարավորություն, և այդ ճգնաժամի հետևանքով տարեկան մահանում է 1.4 մլն երեխա: Այնուամենայնիվ, 2009թ-ի զեկույցը հաղորդում է, որ «Water Missions»-ին հաջողվել է 52%-ով կրճատել անորակ ջրի օգտագործման հետևանքով չքավոր բնակչության կողմից ներկայացվող բժշկական օգնության դիմումների քանակը:
Այժմ կազմակերպությունը մեծամասշտաբ նախագծեր է իրականացնում Ինդոնեզիայում, Պերուում, Հաիթիում, Ուգանդայում, Քենիայում և այլուր:
«Ի վերջո, մաքուր ջրով ապահովելը նաև ուղի է հարթում Ավետարանի Բարի լուրի համար», – իր խոսքում նշել է կազմակերպության համակարգող Քևին Հերը:
Աղբյուր՝ crossnews.am
Կարծիքներ (1)
gor
Jan 20, 2013 | 22:41
http://www.facebook.com/photo.php?v=398118766895475