Հոր զղջումը
Լսիր, տղա՛ս։ Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. փոքրիկ ձեռքդ դրել ես այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ։ Ես ծածուկ մտա քո սենյակ։ Մի քանի րոպե առաջ, երբ գրադարանում նստած լրագիր էի կարդում, ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը։ Ես եկել եմ քո մահճակալի մոտ, գիտակցելով իմ մեղքը։
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը։ Երբ հագնվում էիր, որ դպրոց գնաս, ես քեզ կոպտեցի, որովհետեւ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր։ Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար։ Բարկացա, գոռացի վրադ, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր։
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի։ Դու շրջեցիր թեյի բաժակը, ագահաբար կուլ էիր տալիս կերակուրը, արմունկներդ հենել էիր սեղանին, չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին։ Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր եւ բացականչեցիր. «Ցտեսություն, հայրիկ» , իսկ ես հոնքերս կիտեցի եւ պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր» ։
Այնուհետեւ, օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց։ Տուն դառնալիս քեզ տեսա ծնկի իջած գնդիկներով խաղալիս։
Գուլպաներդ ծակվել էին։ Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով առջեւիցս ընկած տուն գնալ։ Գուլպաները թանկ արժեն, այ, եթե դու ստիպված լինեիր դրանք գնել սեփական դրամով, ապա ավելի կոկիկ կլինեիր։ Դու միայն
պատկերացրո՛ւ, տղա~ս, որ դա ասել է քո հայրը։ Հիշո՞ւմ ես, թե հետո ինչ երկչոտ ու տխուր մտար գրադարան, որտեղ ես կարդում էի։ Երբ ես լրագրի վրայից թեթեւակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ։ « Ի՞նչ ես ուզում» , - կոպիտ հարցրի ես։
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար եւ համբուրեցիր։ Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ եւ որը չմարեց նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից։
Հետո դու գնացիր, քո փոքրիկ տոտիկներով հաղթահարելով աստիճանները։ Այսպես ուրեմն, տղաս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց ձեռքիցս, եւ ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը։ Ի՞նչ է արել ինձ սովորությունը։
Կշտամբելու, նախատելու սովորությունը. ահա իմ պարգեւը քեզ այն բանի համար, որ դու փոքրիկ ես։
Բայց չէ՞ որ սխալ է ասել, թե ես քեզ չեմ սիրում, բանն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից եւ չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով։ Իսկ քո բնավորության մեջ այնքան առողջ, հրաշալի եւ անկեղծ բաներ կան։ Քո փոքրիկ սիրտը մեծ է հեռավոր բլուրերին վառվող արշալույսի պես։ Դա երեւաց քո բնազդական պոռթկումից, երբ քնելուց առաջ նետվեցիր ինձ համբուրելու։ Այսօր ոչ մի բան այլեւս նշանակություն չունի, տղաս։ Ես եկել եմ քո մահճակալի մոտ եւ մթության մեջ ամոթահար ծնկի եմ իջել քո առաջ։ Դա չնչին քավություն է։ Ես գիտեմ, երբ արթնանաս, ու քեզ ասեմ այս ամենը՝ դու բան չես հասկանա։ Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ։ Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես եւ կծիծաղեմ, երբ դու ծիծաղես։
Ես կկծեմ լեզուս, երբ այն պատրաստ լինի որեւէ գրգռված բառ արտաբերել։ Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդական խոսք՝ «Չէ՞ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա» ։
Վախենամ, թե մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել։ Բայց հիմա, երբ նայում եմ քեզ, տղաս, հոգնած կուչ եկած մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես։ Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին։
Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ…