Ցնծա, ով ամուլ, որ չէիր ծնում
Եսայի 54-ում Տերը ասում է. «Ցնծա, ով ամուլ, որ չէիր ծնում»: Տերը պատվիրում է լայնացնել վրանի տեղը: Վրանը ժամանակավոր կացարան է: Մենք աշխարհում ժամանակավոր ենք: Բայց պիտի այդ ժամանակավոր կացարանում պտուղներ ունենանք Երկնքի համար, ու վրանում պետք է տեղը բավարար լինի բլորի համար: Նա, ով ամուլ է, պետք է բացվի Աստծո համար, ու Աստված կգործի նրա կյանքում և նա պտուղ կունենա: Խոսքը հոգևոր պտուղների մասին է, այն մարդկանց, ովքեր մեր ավետարանչության շնորհիվ կգտնեն Տիրոջը ու կգան մեր վրանը, կգան եկեղեցի:Ու այդ դեպքում կցնծա ամուլը, որ չէր ծնում, որոհետև նրա որդիքը շատ կլինեն արամբիի որդիներից: Եկեղեցին կաճի, երկրում արթնություն կլինի: Կկատարվի մարգարեությունը՝«Դու շատացրիր ազգը, մեծացրիր նրա ուրախությունը. Նրանք ուրախանում են քո առաջին՝ հունձի ժամանակի ուրախության պէս» Ես. 9:3: