Գոհացող սիրտը անցյալը չի մոռանում։
«Գոհացող սիրտը միշտ հիշում է անցյալում Աստծո կատարած բարիքները։ Իսկ ով չի գոհանում, ուրեմն հիշողության կորուստ ունի։ Եթե հիշում ես Տիրոջ կատարած բարիքները և երախտապարտ ես դրանց համար, ապա դու ամեն իրավիճակից հաղթող դուրս կգաս։1 Կորնթացիների 10-րդ գլխում գրված է, որ շատերը դուրս եկան Եգիպտոսից, բայց քչերը մտան Ավետյաց երկիր։ Պատճառն այն էր, որ նրանք մոռացել էին Աստծո կատարած բարիքները և կրկին ուզում էին փորձել Աստծոն։ Մինչև Եգիպտոսից հանելը Աստված ժողովրդին պատվիրեց ուտել գառը և ուտել դառը խոտեր։ Դառը խոտերը մեր դառը հիշողություններն են: Աստված կամենում է, որ հիշենք մեր դառը անցյալը, բայց հիշենք նաև, որ մենք փրկված ենք Գառան արյունով։Մեր նպատակը մեկն է՝ փրկել կորուսյալ հոգիներին։ Եվ դա կարող ենք անել, հիշելով, թե ով էինք մենք և ում շնորհիվ մենք դուրս եկանք դառը անցյալից»,- ամփոփեց պատգամախոսը։