Նորոգության տոն
Ինչպե՞ս իմանալ՝ տոնը Աստծո՞ւց է, թե՞ ոչ: Եթե տոնը ժողովրդին մոտեցնում է Աստծուն, ուրեմն Աստծուց է: Եթե տոնը հեռացնում է Աստծուց, խանգարում է, որ մարդիկ լսեն ու ընդունեն Աստծո Խոսքը, ապա դա Աստծուց չէ:Հիսուսի խոսքի պատճառով «բաժանմունք եղաւ Հրէաների մէջ» (Հովհ.4:19):Ուստի, եթե քո խոսքը բաժանություն է բերում՝ մի՛ սրտնեղիր: Ամեն նոր բան, նոր խոսք, նոր մշակույթ բաժանության պատճառ կարող է լինել: Եկեղեցու բաժանումը ուղղափառների, կաթոլիկների, բողոքականների, մեթոդիստների, հոգեգալստականների և այլ հարանվանությունների, նույնպես նորի հետևանքն էր:Հինը զբաղեցնում է նորի տեղը: Դեն նետիր հին բաները, և նորերը կգան քո կյանքի մեջ: Հին բաները հնանալով՝ կարող են վերածվել կուռքի: Խոսափի՛ր դրանցից: