Հովիվ Տիգրան Թադևոսյանը Աբովյանի «Փարոս» եկեղեցում

Հովիվ Տիգրան Թադևոսյանը Աբովյանի «Փարոս» եկեղեցում

Մարտի 24-ին Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը ծառայում էր Աբովյան քաղաքի «Փարոս» եկեղեցում: Հովիվն այնտեղ էր «Փարոս» եկեղեցու ավագ հովիվ Արարատ Պողոսյանի հրավերով:

Abovyan1.jpg

Հովիվ Տիգրանի խոսքի առանցքը Հովհաննես Ավետարանի 10:10 խոսքն էր. «Գողը չէ գալիս, բայց միայն որ գողանայ եւ սպանէ եւ կորցնէ. Ես եկայ որ կեանք ունենան, եւ էլ աւելի ունենան»։ Սատանան ձգտում է գողանալ այն, ինչը իրեն չի պատկանում, գողանում է երջանկությունը, մանկությունը, պատանեկությունը: Սակայն միշտ հնարավոր է ետ բերել գողացածը Հիսուս Քրիստոսով: Անգամ այն դեպքերում, երբ թվում է, թե այլևս պետք չէ ետ բերել գողացածը, թվում է թե դրա կարիքը չկա, միևնույն է ետ բերելն անհրաժեշտ է: Օրինակ, նույնիսկ հասուն տարիքում մարդիկ պետք է ետ բերեն գողացված մանկությունը, քանի որ այն պետք է սերունդներին: Պետք է կոտրել անեծքը, վերականգնել օրհնությունը, որպեսզի օրհնվեն մեր զավակները մինչև հազար սերունդ:

Ծառայության ավարտին տեղի ունեցավ փոքրիկ հանդիպում «Փարոս» եկեղեցու ծառայողների հետ: Նրանք շնորհակալություն հայտնեցին հովիվ Տիգրանին և օրհնեցին նրան:

Abovyan3.jpg

Երկու եկեղեցիների հովիվների փոխադարձ այցելությունները դառնում են գեղեցիկ ավանդույթ: «Նոր սերունդ» եկեղեցու հավատացյալները «Փարոս» եկեղեցու հովիվ Արարատ Պողոսյանին հիշում են մի շարք ծառայություններից, որոնցից վերջինը «Նկարչի վրձինն» էր:

«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն: 


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ