Ավարտվեց հովիվ Տիգրան Թադևոսյանի ծառայողական այցը ԱՄՆ
Ինչպես նախապես տեղեկացրել էինք, ապրիլի 25-30-ը «Նոր Սերունդ» եկեղեցու շարժման առաքյալ, հովիվ Ալեքսեյ Լեդյաևի հրավերով, համատեղ ծառայություններ անցկացնելու նպատակով Միացյալ Նահանգներ էր մեկնել Երևանի «Նոր Սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը:
Այցի շրջանակներում նախատեսված էր «Ուխտի Տապանակը» երաժշտական նախագծի ցուցադրումը North Hollywood-ում, հանդիպումներ Լոս Անջելես քաղաքի ռուսալեզու և հայկական եկեղեցիների հովիվների և առաջնորդների հետ:
Ալեքսեյ Լեդյաևը և տեղի հայկական համայնքը հանդիպելու և անմիջական շփվելու հնարավորություն ունեցան: Տպավորությունները երկուստեք դրական էին և ջերմ: Տեղի ունեցավ ընդհանուր միջեկեղեցական ծառայություն:
Տեղի ունեցավ նաև հանդիպում Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու բարեկամ Քոլեթ Բոդուանի հետ: Վերջինս հյուրընկալվեց ICFN քրիստոնեական հեռուստալիքի Աղոթքի ժամ հաղորդմանը:
Կազմվեցին ԱՄՆ-ում հովիվ Տիգրան Թադևոսյանի և Ալեքսեյ Լեդյաևի հետագա ավելի լայնամասշտաբ համատեղ ծառայության ծրագրեր:
Սեփական լրատվություն