«NG I YOUTH» երիտասարդկան ծառայության հյուրն է լինելու Արման Մանուկյանը

«NG I YOUTH» երիտասարդկան ծառայության հյուրն է լինելու Արման Մանուկյանը
«Նոր Սերունդ» եկեղեցու «NG | YOUTH» երիտասարդկան ծառայությունը, ցանկանալով ընդլայնել միջեկեղեցական կապերն ու երիտասարդների միջև համագործակցությունը, պարբերաբար հյուրընկալում է տարբեր եկեղեցիների  ծառայողների, որպեսզի նրանք կիսվեն իրենց փորձառությամբ և հայտնություններով:
Մինչ այս մեր երիտասարդներն արդեն հասցրել են հյուրընկալել
«Կյանքի Խոսք» եկեղեցու մամլո խոսնակ, կրոնագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Լուսյանին ,
Աբովյանի «Աստծո ժողովուրդ» եկեղեցու հովիվ, «Դերեկ Պրինսի» ծառայության ղեկավար Վազգեն Զոհրաբյանին,
Ճանաչված և սիրված քրիստոնեական երգիչ, armeniangospelradio.com օնլայն ռադիոյի հիմնադիր Աբրահամ Տաշչյանին,
Նախկին քրեական հեղինակություն, «Երբեք չասես ուշ է» գրքի հեղինակ Արթուր Սեդրակյանին:
Հաջորդ հյուրն է լինելու Էջմիածնի «Էմմանուել» եկեղեցու հովիվ, «Միաբանություն» եկեղեցու մամլո խոսնակ և երիտասարդական ծառայության ղեկավար Արման Մանուկյանը:1kMFwpjw3PoAAWpY4M.jpg

Այդ օրը ծրագրում ՝  կփառաբանենք Տիրոջը, կլսենք Աստծո Խոսքը, կհյուրասիրվենք և կշփվենք միմյանց, ինչպես նաև հյուրի հետ: 

Հատուկ միջավայր, հատուկ Խոսք, հատուկ մարդկանց համար:

Բաց մի՛ թող այս հնարավորությունը, միացի՛ր մեզ, հրավիրի՛ր նաև քո երկու ընկերներին:

Ավելին իմանալու համար՝ կարող ես զանգահարել 077 277 214 հեռախոահամարով:

Կարո՞ղ ես չուշանալ...

Միացի՛ր մեզ նաև ֆեյսբուքում: 

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ