«Նոր սերունդ» միջազգային քրիստոնեական շարժումը 25 տարեկան է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ինչպես հայտնել էինք նախապես նոյեմբերի 28-ին և 29-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի կունենա «Նոր սերունդ» միջազգային քրիստոնեական շարժման 25 ամյակին նվիրված համաժողովը:
Համաժողովի միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ է գրավելու «Ուխտի տապանակ» անվանումը կրող երաժշտական վեհաշուք նախագիծը:
Նախագծի իրականացմանը մասնակցելու համար հրավիրված են լավագույն սցենարիստներ, ռեժիսորներ, պարուսույցներ ու կատարողներ Լատվիայից և այլ երկրներից:
Նախագծի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու նպատակով Ռիգա են մեկնել նաև Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը դստեր՝ փառաբանության խմբի անդամ Աննա Թադևոսյանի հետ:
Աննան հանդես կգա երկու կատարումով։ Եվս մեկ երգով իր մասնակցությունը կբերի հովիվ Տիգրան Թադևոսյանը:
Համաժողովի հատուկ հյուրն է լինելու «Նոր սերունդ» եկեղեցու վաղեմի բարեկամ, սիրված և ճանաչված ուսուցիչ՝ Անսելմ Մադաբուկոն (Նիգերիա)։