Քրիստոնյա աղջիկների համաժողովը Ծաղկաձորում

Քրիստոնյա աղջիկների համաժողովը Ծաղկաձորում

Հայաստանի տարբեր քրիստոնեական եկեղեցիների մի քանի տասնյակ երիտասարդ աղջիկներ ապրիլի 11-ից 13-ը հավաքվել էին Ծաղկաձորում՝ մասնակցելու մինչամուսնական խնդիրներին նվիրված համաժողովին:

Քննարկվող հարցերը բազմաթիվ էին ու բազմաբնույթ՝ անհավատի հետ ամուսնության խնդրից մինչև սիրո ու ամուսնության ոլորտում գոհացող սիրտ ունենալու անհրաժեշտությունը: Բոլոր հարցերը լուսաբանվում էին քրիստոնեության տեսակետից՝ հիմնվելով աստվածաշնչյան ճշմարտությունների վրա: Համաժողովի մասնակիցները համակարծիք էին, որ սիրո և ամուսնության բոլոր իրավիճակներում հարկավոր է առաջնորդվել աստվածաշնչյան  պատգամով՝ «Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին, որ նորանից է կեանքի ելքը»։ Առակ.4:23:

Իսկ Սաղմոս 51:10-ում արտահայտված աղոթքը դարձել էր համաժողովի նշանաբանը. «Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստուած, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը»։

Աղջիկներից շատերի սրտին կպավ համաժողովի կարևոր հետևություններից մեկը՝ մենք ընտրում ենք այն ժամանակ, երբ ինքներս ընդունված ենք լինում:

Բոլոր քնարկումներին իրենց ակտիվ մասնակցությամբ հատկապես աչքի էին ընկնում «Նոր սերունդ» եկեղեցու աղջիկները:

1.jpg

Համաժողովի հյուրերն էին Մերլին Թաքը՝ ԱՄՆ-ից իր ընկերուհու՝ Շերիի հետ և Նատաշան՝ Ուկրաինայից: Նրանց շնորհիվ համաժողովում հաստատվել էր անկաշկանդ, ազատ մթնոլորտ՝ տարբեր խնդիրներ քննարկելու, իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու և կարծիքներ փոխանակելու համար:

Հիշեցնենք, որ Մերլին Թաքի և «Նոր սերունդ» եկեղեցու կանանց միջև հաստատվել են ջերմ հոգևոր կապեր:
«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ