Եթե քո ընտրությունը հիմնված է բարեկամ, ընկեր, խնամի կապերի վրա, ապա արդյունքը կործանարար կլինի: Բայց սկզբուքային մարդու ընտրությունը հիմնված է ճշմարտության և արդարության վրա:
Ջուրը գինի դարձնելու համար պիտի խոսես մարդկանց հետ, պիտի սիրես մարդկանց, հաշվի չառնես, թե ինչ կմտածեն այդ մասին ուրիշները: Գինին Սուրբ Հոգու խորհուրդն է:
Մի՛ ընկերացիր այն մարդկանց հետ, ովքեր միայն բացասական բաներ են խոսում: Նրանք հավատքի հոգու փոխարեն անհավատության, պառակտության ու կասկածի հոգի են բերում: